Գնում ենք հյուսիս՝
թողած շապիկները բառերի,
որ մանկան մաշկի պես են բուրում,
թողած ողորմությունը հեգնանքի,
որով պատսպարվել ենք թվացյալ հնձաններում՝
մենությունը գրկած:
Խոնարհված եկեղեցու շաղախը հավատն էր,
հագուկապը՝ քարը:
Ժամանակը, որ հավերժ էր,
անընդհատ ու կործանարար,
մի օր իր մահաբեր հետքերն էր թողել
նաև Սրբարանի վրա...
Առաջ երկինքն էր հոգիների զբոսավայրը,
հիմա հոգիներն են երկնքին հյուրընկալում,
առաջ հարցերն ուղղում էի մորս՝
Աստվածն էր պատասխանում,
հիմա Աստծուն եմ ուղղում լռությունս՝
Մայրս է պատասխանում...
Գնալով ԱՄՆ-ի և Թուրքիայի դերը 2020 թվականի պատերազմում, 2023 թվականի Արցախի հայաթափման ու Հայաստանի իշխանությունների ատելության պատճառների՝ Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու դեմ, հարցերում ավելի ու ավելի ակնհայտ են դառնում...